Ներքին 5 տարի առաջ - 12:18 28-05-2021

Հայաստանում տեղահանվածներն աջակցություն կստանան ՄԱԿ-ի ծրագրով

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Ֆրանսիայի կառավարությունից ստացել է 300,000 եվրոյի ներդրում, որը կօգնի ՊՀԾ-ին դրամական փոխանցումների միջոցով աջակցել Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց՝ մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի անհապաղ կարիքները:

Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև դրական ազդեցություն կունենան տեղական տնտեսության վրա: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու ընձեռված հնարավորությունը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա:

Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված ազգային ջանքերի, որպեսզի ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց:

Ֆրանսիայից ստացված ներդրումը հնարավորություն կտա տեղահանված բնակչությանը սննդամթերք գնել տեղական շուկաներից և դիվերսիֆիկացնել իրենց սննդակարգը՝ առողջ ապրելու համար: Օգնությունը միտված է աջակցելու այն անձանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում և կօգնի նրանց հաղթահարել առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները:

«Մենք ուրախ ենք Հայաստանում Ֆրանսիայի կառավարության հետ նոր գործընկերություն հաստատելու համար և երախտապարտ ենք այս անգնահատելի ներդրման համար, որը կօգնի մեզ աջակցել անապահով բնակչությանը: Դա կարելի է անել միայն համատեղ ջանքերի շնորհիվ»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մենք անհամբեր սպասում ենք Ֆրանսիայի հետ գործընկերության ընդլայնմանը և միասին լուծումներ կգտնենք մարդկանց սննդի անվտանգության խնդիրները լուծելու համար՝ ապահովելով, որ ոչ ոք չանտեսվի»:

«Ֆրանսիայի կառավարությունը հպարտ է մասնակցելու ՊՀԾ-ի ջանքերին` Հայաստանում առավել խոցելի անձանց օգնություն ցուցաբերելու գործում: ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կապահովի, որ մեր օգնությունը հասնի առավել կարիքավորներին ողջ երկրով մեկ»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը