Ներքին 5 տարի առաջ - 10:22 28-05-2021

«Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առաջ». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի հետ կապված

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։

1918 թվականի մայիսի 28-ին՝ դարավոր և ծանր ընդհատումներից հետո, վերականգնվեց Հայոց պետականությունը։ Սա մեր նոր պատմության ամենալուսավոր էջերից է, որ գրվեց մեր ժողովրդի հավաքական կամքով, նրա լավագույն զավակների հերոսական ջանքերով ու հեղած արյամբ։

Պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են։

Սակայն Հայաստանի ներկա վիճակն արդեն բնորոշվում է ոչ թե ներքաղաքական, այլ՝ պետականության ճգնաժամով։ Մենք ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև։ 1918 թվականի մայիսի 28-ից առ այսօր մենք ապրել ենք բազմաթիվ ոչ պակաս ծանր պահեր, քան ներկայումս։ Բայց այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն։ Մենք տեսնում ենք լուրջ նախադրյալներ՝ ամուր պետականություն կառուցելու, կազմալուծված պետական ինստիտուտները և մեր հասարակության ողջ կյանքը վերագործարկելու համար։

Համոզված եղեք, որ մենք, որպես ազգ, պատվով ենք դուրս գալու ներկա փորձություններից, վերակերտելու ենք և նոր բարձունքների ենք տանելու Հայաստանի Հանրապետությունը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը