Ներքին 5 տարի առաջ - 18:26 27-05-2021

2012 թվականից մինչև հիմա նման մեծ թվով առաջադրումներ չենք ունեցել․ Տիգրան Մուկուչյան

2012 թվականից մինչև հիմա նման մեծ թվով մասնակիցներ, որոնք առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել, չենք ունեցել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ըստ նրա՝ եթե առաջադրվողների թիվը մեծ է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջանում։ «Բավական է միայն հիշել, որ յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է քվեաթերթիկ, իսկ սա նշանակում է, որ հիմք է ընդունվում ընտրողների թիվը՝ բազմապատկվում կուսակցությունների թվով։ Սա ահռելի քանակություն է։ Ծախսերն ավելանալու են, և պլանավորելիս չենք մտածել, որ նման քանակի առաջադրումներ կունենանք»,- նկատեց Մուկուչյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել