Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 08:16 27-05-2021

Արարատ Միրզոյանը դեսպան կնշանակվի․ Հրապարակ

«Թեև իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 2018 թ․ համեմատ, սակայն եթե ՔՊ-ն վերարտադրվի, պաշտոնները բաշխելիս կտրուկ փոփոխություններ կլինեն։ Օրինակ, չնայած Արարատ Միրզոյանը ցուցակում երկրորդն է, սակայն Փաշինյանը հակված չէ նրան նորից ԱԺ նախագահ դարձնել, կարծում է, որ նա պասիվ է եղել և վարչապետի ու թիմի շահերը չի պաշտպանել։ Միրզոյանը կարող է որևէ երկրում դեսպան նշանակվել։ Նույն դժգոհությունները կան նաև Տիգրան Ավինյանից։ Վերջիններս ոչ միայն թիմի կողքին չեն եղել դժվար պահերին, այլև «խաղեր են տվել» ընդդիմության հետ։

ԱԺ նախագահի պաշտոնը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է բաժին հասնել Սուրեն Պապիկյանին, ով ոչնչով չի գերազանցում մյուսներին, բայց կարողացել է աշխատող, լուրջ մարդու իմիջ ձևավորել, որը, ըստ ամենայնի, կփլվի նրա՝ ԱԺ նախագահ դառնալուց մի քանի օր անց։ Իսկ առաջիկա խորհրդարանը շատ ավելի բարդ կազմ է ունենալու, և Պապիկյանը դժվար թե այդ աշխատանքից գլուխ հանի։ Ինչ վերաբերում է ցուցակ մտած բիզնեսմեններին, ապա նրանց գործադիրում պաշտոններն են հետաքրքրում, և ընտրություններից հետո նրանք կհայտնվեն կառավարությունում, իսկ Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար՝ Երևանի քաղաքապետի աթոռին։

ՔՊ ցուցակի անակնկալներից են նաև գեներալ Գագիկ Մելքոնյանը, դերասան Գնել Սանոսյանը, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաև նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով հեռացվեց լրագրողին ծեծելու պատճառով, և Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը փոխգնդապետի հայտնի ծեծից հետո ազատվեց պաշտոնից։ Գործող պատգամավորներից ցուցակ չեն ընդգրկվել ԱԺ խոսնակի հովանավորյալ Աննա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արտակ Մանուկյանը և այլք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ