Հավանել, թե ոչ. Ինստագրամի նոր գործառույթը
copy image url

Հավանել, թե ոչ. Ինստագրամի նոր գործառույթը

Ավելին 3 տարի առաջ - 23:40 26-05-2021

Ինստագրամը նոր գործառույթ է ներկայացրել: Այն թույլ է տալիս հրապարակման հավանումների քանակը թաքցնել այլ օգտատերերից:

«Ներկայիս դրությամբ օգտատերերը կարող են ընտրել թաքցնել հավանումների քանակը իրենց հրապարակման ներքո, թե՞ ոչ: Ինչպես նաև թաքցնել ընդհանուր լրահոսի հավանումների քանակը սեփական տեսադաշտից, թե՞ ոչ»,- ասվում է Ինստագրամի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նոր գործառույթը արդեն փորձարկվել է մի քանի երկրներում: Այդ ընթացքում Ինստագրամը մշակել և վերլուծել է բազմաթիվ կարծիքներ:

«Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ օգտատերերի կողմից հավանումների քանակը թաքցնելու հնարավորությունը մեկ քայլ առաջընթաց է Ինստագրամի համար»:

Ըստ Ինստագրամի՝ նորամուծության պատճառը ընկերության ցանկությունն է՝ օգնելու որոշ օգտվողների նվազեցնել սոցիալական ճնշումը:

Ամենից շատ դիտված