Ներքին 5 տարի առաջ - 18:21 26-05-2021

Մասնավոր սեկտորը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից. քաղաքագետ

Բիզնեսի և քաղաքականության՝ երբեմն ստվերային, երբեմն ոչ այնքան ստվերային կապը նորություն չէ:

ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Առնակ Սարգսյանի խոսքով, ժողովրդավարական հասարակություններում հաճախ են նմանատիպ հարցադրումներ լինում ՝ արդյո՞ք տվյալ գործիչը գործարար է, որին ի պատասխան հնչում է՝ ոչ, քաղաքական գործիչ է, որովհետև ինչպես գիտենք այս ոլորտներն արդեն տարբերակված ոլորտներ են, և քաղաքականությունը ներառում է բացառապես քաղաքական դաշտի և քաղաքական գործիչների ներգրավվում ՝ առանց մասնավոր սեկտորի:

«Սա նշանակում է, որ մասնավոր սեկտորը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից, որպեսզի մենք գործ ունենք թափանցիկ և վերահսկողական դաշտի հետ»,-մեկնաբանեց Առնակ Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե մենք ուզում ենք քաղաքականությունը դարձնել թափանցիկ և հաշվետու, պետք է այնտեղ մասնավոր սեկտորի գործոնը բացառենք:

«Մենք գիտենք, թե գործարարար միջավայրն ինչպիսի վտանգներ կարող է ներկայացնել քաղաքականության համար՝ սկսած կուռուպցիայի ու հովանավորչության տարրերի դրսևորումներից»,-պարզաբանեց մասնագետը:

Նմանատիպ ռիսկերից խուսափելու համար, ըստ Առնակ Սարգսյանի, պետք է բացառել քաղաքականության մեջ գործարարների կամ մասնավոր սեկտորի ներգրավվածությունը:

Մասնագետը նշեց, որ այսօր թե՛ Հայաստանում, և թե՛ ժողովրդավարական այլ երկրներում, ցավոք սրտի, մենք բախվում ենք մի գործընթացի, որտեղ տեսականորեն բացառվում են նմանատիպ երևույթները, մինչդեռ գործնականում գործարարները չեն մեկուսացվում քաղաքական դաշտից:

Անդրադառնալով ներհայաստանյան իրողություներին՝ վերջինս նկատեց, որ կարծես թե թրենդային է դարձել հարցը. չէ՞ որ տվյալ անձը գործարար է, իսկ որպես պատասխան՝ հնչում է՝ նա գործարար չէ, նա միլիոնատեր կամ միլիարդատեր է:

«Իրականում որքան էլ փորձենք բացառել գործարարների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, միևնույն է դա չի ստացվում. նրանք լատենտ մտնում են քաղաքականության մեջ, հետո դառնում իշխանության սուբյեկտներ, ինչն արդեն իսկ ցավալի է»,-փաստեց Առնակ Սարգսյանը:

Անդրադառնալով ռիսկերին և բացասական հետևանքներին, որոնք պարունակում է այս երևույթը, Առնակ Սարգսյանը նշեց, որ տվյալ դեպքում նրանք իրենց ամիջական ազդեցություններն են ունենում քաղաքական գործընթացների և որոշումների վրա, որոնց բացասական հետևանքներից են հովանավորչությունը, կոռուպցիան, մասնավորի և պետականի սերտաճումը, որն արդեն շահերի առճակատում է ենթադրում:

Պատմելով միջազգային նախադեպերի մասին՝ մասնագետը բերեց Իտալիայի օրինակը, որտեղ «Մաքուր ձեռքեր» հակակոռուպցիոն գործողությունների միջոցով իրականացվող պայքարն հաջողությամբ չպսակվեց:

Ունենալով հակակոռուպցիոն օրենքների շատ լավ փաթեթներ՝ Ֆրանսիան նույնպես հաջողություն չունեցավ:

«Այս երկրները հաջողություն չարձանագրեցին, քանի որ շահերի առճակատման մեխանիզմը գերակա էր,-պարզաբանեց մասնագետը,- խոսքը պետական և մասնավոր սեկտորի շահերի սերտաճման մասին է:

Խոսելով խնդրի լուծման ուղիների մասին՝ Առնակ Սարգսյանը փաստեց, որ ոլորտում հաջողություն ունենալու համար դաշտը պետք է մաքրել «գործարար» միջավայրից:

«Գործարարները պետք է զբաղվեն իրենց գործով և սեփական ներդրումն ունենան պետության զարգացման համատեքստում հենց իրենց ոլորտով»:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին