Տիգրան Բարսեղյանը՝ ՂՊԼ-ի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
copy image url

Տիգրան Բարսեղյանը՝ ՂՊԼ-ի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Սպորտ 3 տարի առաջ - 15:00 26-05-2021

Vesti.kz-ն կազմել է Ղազախստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական թիմի սեփական տարբերակը: Հայաստանի հավաքականի և Աստանայի հարձակվող Տիգրան Բարսեղյանը ևս ընդգրկվել է խորհրդանշական այդ հավաքականում։

«Հայ կիսապաշտպանը Կայրաթի հետ հանդիպման վերջում կարևոր գոլ խփեց, որը համարյա հաղթական դարձավ: Բացի դրանից՝ նա հաղթում էր դիմակայությունների մեծ մասը՝ խաղի այս բաղադրիչի համար փորձագետից ստանալով տասը միավոր (տասից): InStat-ի վարկանիշի համաձայն, Բարսեղյանը դարձել է մայրաքաղաքային ակումբի կազմում հանդիպման լավագույն խաղացողը (ցուցանիշ՝ 263)»,- գրել է Vesti.kz-ն:

Ամենից շատ դիտված