Ներքին 5 տարի առաջ - 14:28 26-05-2021

Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ներկայացուցիչներին, այդ թվում` ԹՊԻՀ տնօրեն Մայքլ Շուլմանին, Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և, ընդհանրապես, մեր երկրի իրավապահ մարմիններին ցուցաբերվող տեխնիկական ու մասնագիտական աջակցության համար:

Ամփոփելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ իրականացված համատեղ գործունեության արդյունքները` կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը, նաև քննիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման և կարողությունների զարգացման ուղղությամբ, կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում