Արտաքին 5 տարի առաջ - 11:54 26-05-2021

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համար քաղաքական-դիվանագիտական լուծում է տեսնում

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար պետք է ձեռնարկել քաղաքական-դիվանագիտական քայլեր: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունց հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ընդհանուր առամաբ, կայունցել է:

«Երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդում են ռուսական խաղաղապահական զորամիավորման մուտքը և շարունակվող բանակցային գործընթացը»,- ասել է Վալերի Սեմերիկովը:

Նա հավելել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած սրացումը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել, «առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև լուծում տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերին»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի