Ներքին 5 տարի առաջ - 18:15 25-05-2021

Սև լճի հատվածի հետ կապված բանակցությունները շարունակվում են

Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում և առկա չէ: Եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետը մանրամասն խոսել է:

Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «թուղթը ստորագրելու եմ», հայտարարությանը և Տավուշի 6 գյուղերի հանձնման խոսակցություններին:

«Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ: Այսինքն՝ ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ կամ միջնորդ երկրի կողմից, բնականաբար, թղթային տարբերակով հա՛մ պետք է մեզ գա, հա՛մ գնա հակառակ կողմին, և այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա մեզ ընդունելի է այդ տեսքով»,-նշեց Սուրեն Պապիկյանը վստահեցնելով՝ սա աշխատանքային պրոցես է, և այդ փաստաթուղթը ստորագրելու որևէ պայման էլ առկա չէ:

Անդրադառնալով այս պահին ընթացող բանակցություններին, պատասխանատուն տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են: «Բնականաբար, հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ, որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակն այլ է: Փորձում ենք բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Հիմա դրանում ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները»:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին