Ներքին 5 տարի առաջ - 17:36 25-05-2021

ԱՆ նոր նախագիծը հանգեցնելու է անձանց իրավունքների խախտման․ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա

2021թ. մայիսի 21-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ՀՀԱ-ին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի մշակման փուլում գտնվող հրամանի մի նախագիծ և միաժամանակ հայցել է դրա վերաբերյալ Ասոցիացիայի դիրքորոշումը:

Ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ասոցիացիան ուղարկել է իր դիրքորոշումը գրավոր կերպով՝ մանրամասն նկարագրելով տվյալ նախագծի՝ մեր կողմից հայտնաբերված բոլոր խնդրահարույց կետերը։

Գիտակցելով ընդունման դեպքում տվյալ նախագիծի ուղղակի բացասական ազդեցությունը մեր ոլորտի վրա, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել դրա հիմնական դրույթները և մեր կողմից արտահայտված դիրքորոշման հիմնական կետերը։

Նշված նախագծով պլանավորված է ստեղծել Հանձնաժողով, որին ի թիվս այլնի վերապահված են մեղմ ասած խնդրահարույց լիազորություններ:

Այսպես՝ Հանձնաժողովը այն կազմակերպություններին, որոնց աշխատակիցների առնվազն 70%-ը ստացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստում, տրամադրում է այդ հանգամանքը հավաստող տարբերանշան; պետական մարմիններին եւ շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնում է առաջարկություն՝ տարբերանշան ունեցող կազմակերպությունների ցանկն իրենց պաշտոնական կայքերում տեղադրելու վերաբերյալ; կազմակերպում է տարբերանշանի վերաբերյալ հանրության իրազեկումը:

Տվյալ գործողությունները այս նախագիծը դարձնում են հակասահմանադրական, ապօրինի եւ հակաիրավական, այն պատճառով, որ կխախտեն ՀՀ Սահմանադրության օրենսդրության մեջ տեղ գտած որոշ նորմերը։

Նախագիծը իրագործելու դեպքում պետությունը կդրսևորի խտրականություն ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ, քանզի կսահմանի տարբերակում ընկերությունների միջև՝ հիմնվելով մի ցուցանիշի վրա, որի նկատմամբ ընկերությունները չունեն որևէ ազդեցություն։ Ավելին, այդ ուղղությամբ ընկերության կողմից ցանկացած քայլ կլինի ապօրինի և կխախտի ոլորտի աշխատակիցների իրավունքները։

Հանձնաժողովի գործողությունները, որոնք ուղղված են տարբերանշանի տրամադրմանը և դրա հետ կապված պետական մարմինների և հասարակության իրազեկմանը, ուղղակի միջամտություն են տնտեսական գործունեությանը, քանզի դրանով սահմանափակվում է շուկայական ազատ մրցակցությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ տվյալ հրամանի նախագիծը հակասում է ոլորտը կարգավորող իրավական ակտերին և հանգեցնելու է անձանց իրավունքների խախտման, ինչի պատճառով հորդորում ենք ձեռնպահ մնալ այն ընդունելուց:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու