Ներքին 5 տարի առաջ - 09:48 25-05-2021

Հայ լինելու հանգամանքը բավարար է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ռոբերտ Քոչարյան

Երեկ՝ մայիսի 24-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ երկրի քաղաքացի չլինել և մասնակցել այդ երկրի համապետական ընտրություններին, մի փոքր վիճահարույց հարց է։ Տեղական կառավարման մարմինների ընտրությունն այլ է։ Եթե ռեզիդենտի կարգավիճակ ունես, ընտրություններին մասնակցելը խնդիր չէ։

«ՀՀ առաջին սահմանադրությունn արգելում էր երկքաղաքացիությունը։ Առաջին բարեփոխումների ժամանակ այդ արգելքը հանվեց, քաղաքացիությունը բավականին պարզեցված կարգով էր տրամադրվում: Հիմա այլ խնդիր կա։ ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդը, որ գտնվում է այլ երկրում, իրավունք չունի քվեարկելու։ Նախկինում նման քվերակություններ կազմակերպվում էին մեր հյուպատոսությունների տարածքում։

Կարող եմ միանշանակ խոստանալ, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը կպարզեցվի և կտևի ընդհամենը մի քանի ամիս։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է տևում այդքան երկար. երեք տարի ստուգում են՝ հա՞յ ես, թե՝ չէ։ Հայ լինելու հանգամանքը բավարար է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից