Սպորտ 5 տարի առաջ - 17:39 24-05-2021

Մեսսին՝ թոփ-5 լիգաների լավագույն ֆուտբոլիստ

Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին WhoScored կայքի վարկածով ճանաչվել է եվրոպական հինգ առաջատար առաջնությունների 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Ավարտված առաջնության խաղերում արգենտինացու միջին գնահատականը կազմել է 8,5։ Կապտանռնագույնների ավագի մոտակա հետապնդողը Բավարիայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է (8,1)։ Մնացած ֆուտբոլիստները, որոնք լավագույնն են դարձել իրենց դիրքերում, 8-ից ցածր գնահատակններ են ստացել։

Հիշեցնենք՝ Մեսսին դարձել է Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն։ 35 խաղում նա 30 գոլ է խփել, իսկ Բարսելոնան մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցրել։

Լեոն երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ նվաճել Ոսկե խաղակոշիկը, որը շնորհվում է Եվրոպայի լավագույն ռմբարկուին։ Այն ստացավ Լևանդովսկին, որը գերմանական Բունդեսլիգայում 41 գոլ է խփել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան