Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:38 24-05-2021

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների վագոնների քանակը գուցե ավելանա

Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների կտրուկ աճով է գրանցվել։ Սրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիտարկում է հանգստյան օրերին երթուղին սպասարկող էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունը:

Ընկերութունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ անցյալ հանգստյան օրերին արձանագրվել է Գյումրիի ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ: Մեկնել են ոչ բոլոր ցանկացողները, ուստի Հարավկովկասյան երկաթուղին ներողություն է խնդրում պատճառած անհարմարության համար:

Այդ պատճառով ընկերությունն այժմ դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունները: