Արտաքին 5 տարի առաջ - 09:00 24-05-2021

Սիրիան հաղորդել է թունավոր նյութերով սադրանքներ կազմակերպելու մասին

Սիրիայում նախագահական ընտրություններից առաջ ահաբեկիչները սադրանքներ են կազմակերպում Իդլիբ նահանգում՝ օգտագործելով թունավոր նյութեր: Այս մասին ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը: Նա շեշտել է, որ կենտրոնը տեղեկություններ է ստացել Ռուսաստանում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալների կողմից Իդլիբի արևմուտքում կազմակերպվող սադրանքների մասին: Հաղորդվում է նաև, որ կիրակի ահաբեկիչները «Սպիտակ սաղավարտներ» կեղծ մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների ուղեկցությամբ Ջիսր-Էշ-Շուգուր բնակավայր են հասցրել թունավոր նյութերի վեց տարա: Ենթադրվում է, որ դրանց մեջ քլոր է եղել, հաղորդում է MK.RU-ն:

Այժմ զինյալները ծրագրում են քիմիական հարձակում կազմակերպել՝ «տեղի բնակիչների շրջանում զոհերի և վնասվածքների տեսքով» դրա հետևանքներով: Դա անհրաժեշտ է «քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ Սիրիայի կառավարական ուժերի հետագա մեղադրանքի համար»:

Հիշեցնենք, որ Սիրիայում ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 26-ին: Նախագահի թեկնածուների թվում է գործող առաջնորդ Բաշար ալ-Ասադը: Մասնակցում են նաև Մահմուդ Ահմեդ Մերին ներքին ընդդիմությունից, Սոցիալիստական ​​կուսակցության նախկին պատգամավոր Աբդալահ Սալյում Աբդալահը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի