Արտաքին 5 տարի առաջ - 15:30 21-05-2021

ԱՄՆ-ն Վրաստանին 67 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել

ԱՄՆ կառավարությունը 67 մլն դոլարի չափով դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին՝ երկրի կայուն զարգացմանը նպաստելու համար՝ մինչև 330 մլն դոլար ավելացնելու հնարավորությամբ: Համապատասխան համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Փիթեր Վիբլերը:

Ինչպես հայտարարել է ստորագրման արարողությանը ներկա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ռազմավարական գործընկերոջ հետ այս շատ կարևոր դրամաշնորհային համաձայնագիրը կնպաստի Վրաստանի կայուն զարգացմանը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հետագայում ևս Վրաստանին օգնություն կցուցաբերի պետական ինստիտուտների ամրապնդման և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունների ստեղծման գործում:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում