Ներքին 5 տարի առաջ - 19:17 20-05-2021

ՀՀ դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու, հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել են քրեական գործեր։ Տեղեկացնում է դատախազությունը։

Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում նախպապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը:

Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-ից 3կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ և հայտարարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին:

Նյութերի նախապատրաստման արդյունքում նշված դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեռևս մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախքաննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:

Բացի այդ, զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնին հանձնարարվել է ստուգման առարկա դարձնել նաև ապօրինի կերպով ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության և դրա հետ կապված գործողությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքները, որին հետագայում միացվել է նաև սոցիալական ցանցերում 19.05.2021թ. տարածված տեսանյութը:

Ստուգման արդյունքում նախապատրաստված նութերով պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի և ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների ու պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների պատճառով 17.05.2021թ.-ին Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի վարչական տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել ՀՀ զինված ուժերի պահպանության տակ գտնվող տարածք, բռնություն գործադրել ՀՀ զինծառայողների նկատմամբ՝ ստիպել նրանց թողնել մարտական դիրքը: ՀՀ զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր:

Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի