Ներքին 5 տարի առաջ - 09:48 20-05-2021

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը միտված է մասնագիտական հմտությունների զարգացմանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ)կ ողմից իրականացվող «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում 111 շահառու մասնակցում է վերապատրաստման դասընթացների:

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն են ստացել զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: «Արմենպրեսս» -ի հետ զրույցում ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Ասյա Սեփխանյանը նշեց, որ դասընթացներն ակտիվ փուլում են:

«Այս պահին ունենք ավարտած միայն մեկ խումբ՝ ռոբոտաշինությունը: Մնացած բոլոր խմբերի դասընթացներն ընթացքի մեջ են: Դասընթացները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով են՝ Java, Product management, վեբ տեխնոլոգիաներ, թվային մարկետինգ, կիբերանվտանգություն և այլն: Ասեմ, որ մեզ դիմողներն ավելի շատ են եղել, մենք ոչ ոքի չենք մերժել, բոլորին հնարավորություն ենք տվել մասնակցել դասերին, սակայն մի քանի անգամ դասընթացի գալուց հետո չեն ցանկացել շարունակել: Որոշներն աշխատանքի հետ չեն կարողացել համատեղել, որոշներին պարզ է եղել, որ չեն կարող սովորել»,-ասաց Ասյա Սեփխանյանը:

Տեխնոլոգիական դասընթացներին մասնակցող շահառուներից ոմանք ցանկացել են նաև անգլերենի դասընթացի մասնակցել, որը ԱՏՁՄ-ն կազմակերպում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար