Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:47 19-05-2021

Հակոբ Վարդանյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին և «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանին։

Հյուրերին ներկայացնելով ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից բխող առաջնահերթությունները՝ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է արևային էներգետիկայի ոլորտում նորարարական համակարգերի, մասնավորապես արևային լողացող վահանակների տեղակայման և կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին։

Կարլ Շնադտը, վերահաստատելով ՀՀ-ի հետ համագործակցության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամությունը, ներկայացրել է արևային լողացող վահանակների առանձնահատկություններն ու շրջակա միջավայրի նկատմամբ դրանց դրական ազդեցությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալն ու «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահը պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ լուծումներ գտնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Քոնթուր Գլոբալ» ընկերության հետ ընթացիկ և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները