Ներքին 5 տարի առաջ - 22:11 18-05-2021

Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջը պետք է ստեղծվի անվտանգության գոտի. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2021 թ. մայիսի 12-ի և 13-ի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականները, լինելով զինված, սահմանային բնակիչների նկատմամբ կատարել են հանցավոր արարքներ` նրանց սպառնացել սպանել կամ գերեվարել անզեն քաղաքացիական անձանց, ապօրինաբար պահանջել են լքել արոտավայրերն ու հովիվների սարատեղիների անասնագոմերը, որոնք նրանց են պատկանում ՀՀ իրավասու մարմինների հատկացրած օրինական փաստաթղթերով:

Ադրբեջանական զինված ծառայողները խախտել են ՀՀ սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները` կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և այլ կենսական իրավունքներ: Ընդ որում, նրանք քաղաքացիական անձանց հետ շփվելիս եղել են դիմակներով:

Ակնհայտ է, որ նման անօրինական արարքներից ՀՀ սահմանային բնակիչներին պաշտպանելու համար Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջը պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Հարցն այն է, որ այս արարքները եզակի չեն: Մարդու իրավունքների պաշտպանի վերջին ամիսների փաստահավաք աշխատանքները արձանագրել են ՀՀ սահմանային բնակիչ հովիվների իրավունքներն ադրբեջանական զինվորականների կողմից խախտելու այլ դեպքեր ևս:

Գրառումն ամբողջությամբ կարդացեք այստեղ :

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար