Ներքին 5 տարի առաջ - 11:51 14-05-2021

Այս ուսումնական տարվա դոկտորանտուրայում հատկացվել է 10 տեղ

ՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ 2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Համաձայն Կառավարության որոշման՝ հատկացվել է 10 տեղ՝ համապատասխան բաշխմամբ:

Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել.

ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող մասնագետների անհրաժեշտությունը՝ տեղեր հատկացնելով բնական, հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներում. բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), ձևակերպված դոկտորանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների թիվը:

Նախագծի ընդունումը կապահովի գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, կնպաստի գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ