Արտաքին 5 տարի առաջ - 22:04 13-05-2021

Համասը հարձակվել է Իսրայելի օդանավակայանի և գազի պլատֆորմի վրա

Համաս շարժման ռազմական թևը՝ «Ալ-Քասամ» ջոկատը, հայտարարել է Իսրայելի Ռամոն օդանավակայանի և Միջերկրական ծովում գազի պլատֆորմի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Dunya Al Watan պորտալը:

Ըստ շարժման խոսնակի՝ Իսրայելի հարավում գտնվող Ռամոն օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 250 կմ հեռահարության «Այաշ» հրթիռ: Ինչպես նաև գազի պլատֆորմին հարված է հասցվել Shihab կամիկաձե անօդաչու թռչող սարքերով։

Ավելի վաղ Համասը հայտնել էր Երուսաղեմին ու Թել Ավիվին հրթիռային հարվածներ հասցնելու մասին:

Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկիզբ է առել վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որտեղ տուժել էին ավելի քան 700 պաղեստինցիներ:

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածների արդյունքում 56 պաղեստինցի է զոհվել: Իսրայելում հայտարարվել է հինգ մարդու մահվան մասին, այդ թվում ՝ մեկ զինվորի:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խորապես մտահոգված է Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող վտանգավոր զարգացումներով: Մոսկվան կոչ է անում դադարեցնել հարվածները իսրայելական և պաղեստինյան տարածքներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից