Արտաքին 5 տարի առաջ - 21:12 13-05-2021

Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու անհրաժեշտությանը։

Դյուժարիկը հատուկ ընդգծել է, որ ՄԱԿ-ը ուզում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Արցախ։ Նա հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ դա տեղի կունենա՝ շեշտելով, որ արհեստական խոչընդոտներն ստեղծվում են Ադրբեջանի կողմից։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, տեղի էր ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև ընդգծել ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով