Ներքին 5 տարի առաջ - 21:28 11-05-2021

Արցախի ՄԻՊ-ը Եխ համաժողովում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ ճնշման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։

Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։

Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, խեղումների և սպանությունների դեպքերը և ընդգծել, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ցանկացած գերեվարված անձ գտնվում է կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո, ուստի խիստ անհրաժեշտություն է հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք։

Խոսելով միջազգային հանրության անելիքների մասին՝ Պաշտպանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, նշելով , որ այդ ճանապարհով հնարավոր է ստիպել Ադրբեջանին՝ իրականացնելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները և վերադարձնելու հայ գերիներին։

Գեղամ Ստեփանյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին թե՛ իրենց պետությունների մակարդակով, թե՛ համաեվրոպական մակարդակով շարունակել պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան հումանիտար իրավիճակը և Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու սպառնալիքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի