Արտաքին 5 տարի առաջ - 16:28 11-05-2021

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Պատճառն Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների բախումներն են, ինչպես նաև նախօրեին Գազայի հատվածում հրեական օդուժի ավիահարվածները, որոնց հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը անցել է 2 տասնյակը:

Ի աջակցություն պաղեստինցիների, որոնց նկատմամբ, ըստ թուրքական կողմի՝ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառում, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Չնայած Թուրքիայում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված խիստ սահմանափակումներին ու փողոց դուրս գալու արգելքին՝ զգալի թվով մարդիկ դուրս են եկել ցույցերի ու ավտոերթի: Ստամբուլում ցուցարարները երեկոյան հավաքվել են Իսրայելի հյուպատոսարանի դիմաց: Առավոտյան էլ ակցիա է եղել մզկիթի վերածված Սբ. Սոֆիայի տաճարի բակում:

Թոքաթ ու Վան քաղաքներում ավտոերթ է կազմակերպվել: Հանրահավաք է եղել Չանաքքալե քաղաքում:

Բողոքի ակցիաները տարակուսանք են առաջացրել սոցցանցերի մի շարք թուրք օգտատերերի մոտ, որոնց հետաքրքրվել են, թե ինչու ցուցարարների համար չի պահպանվում փողոց դուրս գալու արգելքը:

Հավելենք, որ Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաները:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ