Ներքին 5 տարի առաջ - 17:24 10-05-2021

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում իրավապահներին, քաղաքական ուժերին՝ զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ

Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի հետ կապված միջադեպը հիմք է հանդիսացել, որ լրագրողական ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ կոչ են անում թե՛ պետական պաշտոնյաներին, թե՛ իրավապահ մարմիններին և թե՛ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ վերջիններիս՝ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունն օրենքի և լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ։

Ըստ կազմակերպությունների՝ Գևորգյանը հարց է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք էր մատուցում զոհված զինվորների հիշատակին։ Հայտարարությունում նշվում է, որ լրագրողը փորձել է մոտենալ կառավարության ղեկավարին, ինչը կանխել են իրավապահներն ու Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Ավելի ուշ, ինչպես նշված է հայտարարությունում, ոստիկանները սահմանափակել են թե՛ Անի Գևորգյանի, թե՛ News.am լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը պանթեոնում։

«Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին։ Հիշեցնենք, որ վերջերս նա Սյունիքում խոչընդոտել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակցի աշխատանքը։ Սա անընդունելի պահվածք է, ինչը հակասում է պետական պաշտոնյայի քաղաքակիրթ վարքագծի կանոններին, առավելևս՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության համար պատասխանատու անձի պարագայում», - հայտարարել են լրագրողական կազմակերպություններն՝ ընդգծելով․ - «Հաշվի առնելով գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները և նախատեսվող զանգվածային միջոցառումները՝ վստահաբար կարելի է ենթադրել, որ լրագրողների գործունեության պայմանները զգալիորեն բարդանալու են»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը