Ներքին 5 տարի առաջ - 15:51 10-05-2021

Մեղվապահները մեծ քանակով ոչնչացնում են մեղվակերների

Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։

Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից։

Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումները գրություն են ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը։

ՀՀ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել շրջակա միջավայրի նախարարություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան