Ներքին 5 տարի առաջ - 13:09 10-05-2021

Ձեռնաշղթաներ՝ Մանե Գևորգյանի համար

Մեդիա փորձագետ Հայկ Դերզյանը ՀՀ կառավարության շենքի մոտ հայտարարել է, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին ձեռնաշղթաներ է նվեր բերել և ուզում է անձամբ մատուցել նվերը նրան:

«Ես ձեռնաշղթաներ եմ բերել, որ տիկին Գևորգյանը այլևս իրեն թույլ չտա ձեռքերը երկարացնել լրագրողների նկատմամբ, որպեսզի ընդհանրապես իրեն թույլ չտա որևէ ավելորդություն։ Այս ձեռնաշղթան ընդհանրապես հունիսի 20-ից հետո կարող են կրել իր ղեկավարները, իսկ մինչեւ այդ նա պիտի կրի, որպեսզի ձեռքերը չերկարացնի 4-րդ իշխանության ներկայացուցիչիչների նկատմամբ։ Բոլորին պիտի պարզ լինի,որ 4-րդ իշխանության դեմ ցանկացած պայքար ձախողվելու է այնպես , ինչպես ձախողվելու է Փաշինյանի պայքարը իշխանության համար։ Ես վստահ եմ՝ նա պատվով կկրի այս ձեռնաշղթաները»,- հայտարարել է Հայկ Դերզյանը և մտել կառավարության ընդունարան:

Հիշեցնենք, որ մեդիափորձագետն ակցիան իրականացնում է ի աջակցություն լրագրողների, մասնավորապես tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի, ում երեկ Մանե Գևորգյանը Փաշինյանի անվտանգության աշխատակիցների հետ շրջափակել էր Եռաբլուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան