Արտաքին 5 տարի առաջ - 09:45 10-05-2021

Բիլ Գեյթսի կինը ապահարզանի է պատրաստվել Էպշտեյնից հետո

The Wall Street Journal թերթի տվյալնորով՝ Մելինդա Գեյթսը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ ապահարզանի նախապատրաստությունն սկսել է դեռ 2019 թվականին:

Թերթի տեղեկություններով՝ Գեյթսի կինը ապահարզանի հարցը քննարկել է փաստաբանների հետ դեռ երկու տարի առաջ՝ դիմելով միանգամից մի քանի իրավաբանական ֆիրմաների։

Պարբերականը նշում է, որ զույգը չի նշել ապահարզանի պատճառը, սակայն կինը մտահոգված է ամուսնու և այժմ հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի կապի վերաբերյալ, որին մեղադրում էին անչափահասների առևտրի և սեռական շահագործման մեջ:

Նա 2019 թվականի հոկտեմբերին բազմիցս հեռախոսով զրուցել է խորհրդատուների հետ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնել են Գեյթսի և Էփշտեյնի հանդիպումների մասին, այդ մասին վկայում են հրատարակության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը: Ինչպես նշել է թերթը, Գեյթսի ներկայացուցիչը 2019 թվականին հայտարարել է, որ Microsoft-ի հիմնադիրը Էպշտեյնի հետ քննարկել է բարեգործությունը, բայց նա զղջում է և այդ հանդիպումները համարում սխալ:

Պարբերականի հավաստմամբ՝ Բիլլի և Մելինդա Գեյթսի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել ամուսնալուծության պատճառները:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան