Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:35 08-05-2021

Իրանը լուրջ մոտեցում է ցուցաբերում միջուկային գործարքին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, որ Իրանը լուրջ մոտեցում է հանդես բերել Վիեննայում ընթացող միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում: Միևնույն ժամանակ, նա դժվարացել է պատկերացնել, թե ինչ իրական քայլեր է պատրաստ կատարել Թեհրանն այդ հարցում:

«Որքան լուրջ է նա և ինչ քայլեր է պատրաստ ձեռնարկել, տարբեր բաներ են»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը հիշեցրել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են, ուստի եզրակացություններ անելը վաղ է:

adv_banner

Ամենից շատ դիտված