Ներքին 5 տարի առաջ - 17:10 07-05-2021

Պետությունը բուհերի լիազորությունները սահմանափակելու նպատակ չունի. Լուսինե Գրիգորյան

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանըխն ասել է, իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի և հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման կարգի փոփոխության հետ կապված հիմնական խնդիրը պետության կողմից պատասխանատվության ստանձումն է:

Նա նշեց, որ մայիսի 3-ին որոշում է կայացվել խորհուրդների կազմերը 32-ից կրճատելու մասին՝ 24 կամ 20 մարդ:

Համաձայն նոր կարգի՝ խորհուրդների կազմի 55%-ը (11 մարդ) կնշանակվի կառավարության կողմից, 10%-ը (2 մարդ)՝ նախարարության կողմից, 10%-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմը եւ ևս 25% -ը (5 մարդ)՝ ուսանողական կազմից:

Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունների պատճառն այն է, որ ներկայիս կարգը բացասաբար է ազդում որոշումների կայացման վրա, ինչը որոշ դեպքերում խորհուրդները վերածում է բուհերում շահերի բախման հարթակի:

«Պետությունը ցանկանում է հետագայում խուսափել իրավիճակից, երբ խնդիրներ են առաջանում հոգաբարձուների խորհրդի անդամի կամ ռեկտորների ընտրության ժամանակ: Նման դժվարություններ առաջացան ԵՊՀ-ում եւ ՇՊՀ-ում»,-նշել է պաշտոնյան:

«Եթե ՍԴ-ն որոշի դադարեցնել իրավական ակտի գործողությունը , ապա այդ որոշումը կկատարվի: Պետությունը բուհերի լիազորությունները սահմանափակելու նպատակ չունի»,-եզրափակեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով