Ներքին 5 տարի առաջ - 14:29 07-05-2021

Ավելի շատ ռեսուրս՝ համայնքների հաշվեքննության համար․ Գեղամ Հովեյան

Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Գեղամ Հովեյանը այսօր ԱԺ-ում ներկայացրել է բնագավառում առկա բացերը և նշել, որ ծառայողական մեքենաների գնման գործընթացում առկա են խնդիրներ:

«Կա Կառավարության որոշում՝ պետական ապարատի մեքենաների հետ կապված, սակայն համայնքների դեպքում կարգավորումները հստակ չկան: Համայնքապետը կարող է ավագանու որոշմամբ Range Rover կամ Lexus գնել, ու ոչ ոք չի կարող ասել, թե ինչու են գնել: Համայնքի ղեկավարը համաձայն է, ավագանին համաձայն է: Ես կառաջարկեմ համայնքների համար էլ սահմանափակում դնենք՝ դա կլինի բնակչության թվականից ելնելով, դա կլինի բյուջեի ծավալից կախված: Մենք տեսել ենք համայնքներից մեկում «Նիվա» են գնում, մի տեղ՝ «Պրադո», մի տեղ՝ «Մերսեդես»: Կուզեի այս խնդրին ԱԺ-ն անդրադառնար»,- ասել է Գ․ Հովեյանը:

Թեկնածուն նշել է, որ խոշորացված համայնքների ձևավորումը, կենտրոնական իշխանության կողմից պատվիրակված բազմաթիվ լիազորությունները, սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանքների իրականացումը մարզերում պահանջում են նաև նոր տեսակի հաշվեքննության իրականացում, ինչը թույլ կտա թե՛ ԱԺ-ին, թե՛ Կառավարությանը գնահատել ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործումը համայնքների կողմից, գույքի և հողի հարկի հավաքագրման աշխատանքների կազմակերպման ընթացքը և թերությունները:

Նա առաջարկելու է ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար և հետագայում կիրառել հաշվեքննության նոր գործիքակազմ․ «Հաշվեքննիչ պալատը պետք է իր ծրագրերում պարբերաբար նախատեսի համայնքային բյուջեների հաշվեքննություն»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ