Ներքին 5 տարի առաջ - 14:03 07-05-2021

30-ամյա ծննդկան է մահացել

Երևանում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Մ.Մ.-ի երկրորդ հղիություն էր:

Կնոջ մոտ ծանր պրեէկլամպսիա էր ախտորոշվել, և հղիությունը վարող մասնագետները որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը և պտղին փրկելու համար:

Սակայն կնոջ կյանքը փրկել չհաջողվեց: Նորածին երեխան այս պահի դրությամբ իրեն լավ է զգում:

Նշենք, որ պրեէկլամպսիան հղիության ժամանակ հանդիպող վտանգավոր վիճակ է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ։

Սովորաբար այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա, այտուց, հեւոց՝ թոքերում հեղուկի կուտակման հետեւանքով, տեսողության խանգարումներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով