Ներքին 5 տարի առաջ - 13:32 06-05-2021

Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հարցը

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ ՀՀ-ում տրված համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը:

Լավրովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները այս տարվա ընթացքում արդեն 2 հանդիպում են ունեցել, 8 հեռախոսազրույց, 2 անգամ հանդիպել են կառավարության ղեկավարները:

ՌԴ արտաքին գործերի նախարարը հիշեցրեց, որ 2022թ–ին լրանում է ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 – ամյակը և նշեց, որ այդ առիթով լինելու են մի շարք միջոցառումներ.

ՌԴ ԱԳՆ նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը:

Խոսելով նաև Հայաստանի ղեկավարության հետ նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղիների մասին, Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանը «Sputnik V» պատվաստանյութի մի քանի տասնյակ հազարավոր չափաբաժին է ուղարկել Հայաստան, քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժնի տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում պատվաստանյութի արտադրության հարցը:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ։

Այսօր վաղ առավոտյան Լավրովը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ, ապա ԱԳՆ-ում հանդիպել է Արա Այվազյանի հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան