Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:12 06-05-2021

Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը Ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։ Այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք այսօր միջկառավարական հուշագիր ենք ստորագրել` կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դրա իրականացումը թույլ կտա շոշափելի արդյունքի հասնել այդ զգայուն ու ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր միջավայրը»,– ասաց Լավրովը` ներկայացնելով Արա Այվազյանի հետ ստորագրած փաստաթղթի նպատակը։

Նա նաև նշեց, որ այս ասպարեզում Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը ՀԱՊԿ և ԱՊՀ սահմաններում։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով