Ներքին 5 տարի առաջ - 10:46 06-05-2021

Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանն ապակայունացնող դիրքորոշում արտահայտելով խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը:

«Մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիոն ուղիների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը: Հիմա ընթանում են քննարկումներ այդ թեմայով, կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրքորոշում ունենալ և ամեն ինչ կանի տարբեր հայտարարություններ, մեր հանրության շրջանում անհեթեթ վախեր սերմանելով, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասել է Ն. Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իշխանության ռազմավարական ուղղությունը Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն է, որում անկյունաքարային նշանակություն ունի հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը. «Որպես այս գործընթացի շարունակություն, պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ: Խնդիրը, որ մեր առաջ դնում ենք, նաև ժողովրդագրական վիճակի էական փոփոխությունն է, կրթության որակի էական փոփոխությունն է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով