Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:15 05-05-2021

Հայաստանում COVID-19-ի դեպքերի 4-4.5 տոկոսը բաժին է ընկնում երեխաներին

«Արմենպրես»-ի հետ զրույցում մանկաբուժության հարցերով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշեց, որ վարակի բռնկումից ի վեր, բոլոր ժամանակներում գրեթե նույն ցուցանիշն է եղել:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր հաստատված դեպքերի թվում երեխաների վարակվածությունը եղել է 4-4.5 տոկոս: Այդ դինամիկան է թե ամսվա կտրվածքով հաստատված դեպքերի կառուցվածքում, թե տարվա: Առանձնապես վարակվածության պիկեր չենք ունեցել: Հանրապետությունում կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկն այս մարտին է եղել, սակայն կրկին երեխաներին բաժին ընկնող դեպքերի թիվն ընդհանուր կառուցվածքում կազմել է 4.5 տոկոսի սահմաններում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

Նրա խոսքով, ներկայում կորոնավիրուսային հիվանդությամբ հանրապետությունում հոսպիտալացված է 20-25 երեխա: Կան թոքաբորբերով, միջին ծանրության երեխաներ, սակայն առանձնահատուկ ծանր հիվանդներ չկան: Հոսպիտալացման պիկ գրանցվել է նախորդ տարվա աշնանը, երբ հիվանդանոցներում բուժում ստացող երեխաների թիվը 100-ի էր հասնում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային հիվանդությունից հետո հնարավոր հետևանքներին, ինչպես, օրինակ, դա հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, Սերգեյ Սարգսյանը նշեց, որ այդ մասով ընդհանուր միտում չկա: Երեխաները հիմնականում հիվանդությունից հետո բարդություններ չեն ունենում:

«Երեխաների պարագայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքները եզակի դեպքեր կարող է եղած լինել, ամեն դեպքում նման օրինաչափություն չի նկատվել, իսկ թե ինչ կլինի հետո, դժվար է ասել»,-ասաց մասնագետը:

Խոսելով երեխաների շրջանում հնարավոր պատվաստումներից` Սերգեյ Սարգսյանը նշեց, որ աշխարհում երեխաների շրջանում համատարած կանոնավոր պատվաստումների դեռ չեն գնում: Եթե արվում է, ապա փուլային տարբերակով, թեպետ դրանց մասին եզակի հաղորդագրություններ են գալիս:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով