Ներքին 5 տարի առաջ - 14:38 04-05-2021

Արցախի անկախությունն անբեկանելի է․ Վլադիմիր Վարդանյան

«Արցախը Ադրբեջան է: Նման տխմարություն ես չէի կարող ասել»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով իր նախորդ ելույթում հնչեցրած մտքերին:

«Չէի կարող մտածել ոչ միայն որպես ԱԺ պատգամավոր, այլ նաև մարդ, որը իր կյանքի մասնագիտական մեծ մասը նվիրել է այս խնդիրների ուսումնասիրմանը: Մարդ, որի գիտական ղեկավարը եղել է ժողովրդի ինքնորշման կոնցեպտի հեղինակը»,- հայտարարեց Վարդանյանը։

Նա նշեց, որ ինքը հասկանում է, որ իր ելույթը շատ ցավոտ է եղել ադրբեջացիների համար. «Ես հասկանում եմ, որ այն ցավոտ է որոշ շրջանակների համար, բայց հավատացնում եմ ձեզ, այս բառամթերքը օգտագործել եմ, օգտագործելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքը անբեկանելի է, Արցախի անկախությունն անբեկանելի է, և ցանկացած տեսակի մանիպուլյացիա արժանանալու է շատ կոշտ արձագանքի, չափազանց կոշտ և ցավոտ արձագանքի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող