Արտաքին 5 տարի առաջ - 17:57 03-05-2021

Պատվաստված զբոսաշրջիկները ԵՄ-ում չեն ազատվի կորոնավիրուսով պայմանավորված որոշակի սահմանափակումներից

Եվրահանձնաժողովի խոսնակ Ադալբերտ Յանսն ասել է, որ ԵՄ մտնող պատվաստված զբոսաշրջիկները չեն ազատվի կարանտինից և PCR թեստերից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր առաջարկը նախատեսում է ԵՄ մուտք գործելու հնարավորություն, բայց այն չի նախատեսում ԵՄ երկրներում այդ մարդկանց ազատել գոյություն ունեցող համաճարակաբանական միջոցառումներից, մասնավորապես կարանտինի կամ PCR թեստերից», - բացատրել է նա:

ԵՀ խոսնակը հավելել է, որ կորոնավիրուսի դեմ միջոցառումների սահմանումը շարունակում է մնալ ԵՄ պետությունների իրավասության մեջ:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը առաջարկել էր մեղմացնել եվրոպական երկրներ մուտքի սահմանափակումները: ԵՄ երկրներ այցելությունները առաջարկվում էին թույլատրել բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ուղևորությունից երկու շաբաթ առաջ ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութի երկու չափաքանակ: Ընդ որում՝ պատվաստանյութը պետք է լինի եվրոպական կարգավորողի կողմից հաստատվածներից մեկը:

Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ այս առաջարկի քննարկման գործընթացը կսկսվի ԵՄ խորհրդում մայիսի 5-ին:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը