Ներքին 5 տարի առաջ - 15:24 03-05-2021

ՀՀ նախագահի շնորհակալական ուղերձը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է, որ Առաջին անգամ, հիմնադրումից ի վեր, «Ավրորա» մրցանակաբաշխությունն անցկացվեց առանց նրա կնքահայրերից մեկի՝ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի, որ կյանքից հեռացավ օրեր առաջ:

Եվս մեկ անգամ մեծագույն ցավ արտահայտելով Վարդան Գրեգորյանի կորստյան առթիվ՝ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» նախաձեռնության բոլոր հիմնադիրներին՝ իրենց գործունեությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին մասնակցելու համար:

Նախագահը հույս է հայտնել, որ «Ավրորա» -ն նույն եռանդով շարունակելու է Վարդան Գրեգորյանի հետ սկսած գործը՝ ի հիշատակ թե՛ մեր մեծ հայրենակցի, թե՛ նրա ներդրած ավանդի, թե՛ նրա ծավալած պայքարի ու խորապես ազգային գործունեության և, անշուշտ, հանուն այն նպատակների, որոնք նա ավարտին չհասցրեց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող