Ներքին 5 տարի առաջ - 16:00 10-03-2021

ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԱԾ ՎԱՐՈՐԴԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Մարտի 8-ին` ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել էր, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Վրաերթ կատարած վարորդը հեռացել էր դեպքի վայրից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ մարտի 8-ին «Հունդաի» ավտոմեքենայով երկու քաղաքացի վրաերթի ենթարկած անձ Պռոշյան գյուղի 80-ամյա մի բնակիչ է։ Նա մարտի 9-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող