Արտաքին 5 տարի առաջ - 13:00 24-02-2021

Հիլարի Քլինթոնը համաշխարհային դավադրության մասին գիրք կհրատարակի

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնի կանադացի Լուիզա Փենիի հետ թրիլեր ժանրի գիրք կգրի: Այդ մասին հաղորդում է Simon & Schuster հրատարակչության կայքը:

State of Terror («Ահաբեկչական վիճակ» կամ «Ահաբեկչական պետություն») անվամբ գիրքը նախատեսվում է թողարկել 2021թ. հոկտեմբերի 12-ին: Գլխավոր հերոսուհին կլինի վերջերս նախագահի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը ստացած Հիլարին, ով նախկինում հակարակորդ էր համարվում:

«Ահաբեկչության շարքը քաոսի մեջ աշխարհակարգ է ստեղծում: Եվ պետքարտուղարին հանձնարարված է թիմ հավաքել մահացու դավադրությունն ու դրա սխեմաները բացահայտելու համար: Դավադրություն, որը մանրամասն ծրագրված էր, որպեսզի մոլորության մեջ գցի ամերիկյան՝ իրականությունից կտված կառավարությանն ու իշխանությանն այն վայրերում, որտեղ առավել կարևոր է»,- ասված է գրքի սյուժետը ներկայացնող հաղորդագրության մեջ:

Հրատարակչությունը նշել է, որ «միջազգային ինտրիգների մասին հանճարեղ թրիլերում» ծանուցվում է «վարագույրի հետևում կատարվող համաշխարհային այն դրամայի մասին, որից տեղյակ կարող են լինել միայն ներքինները»:

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել