Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:08 18-02-2021

ՄԱՀԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:

Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք՝ Սերգո Կարապետյանը մեղադրվում էր դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ յուրացնելու համար:

Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։