Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 12:23 17-02-2021

ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆԸ ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ ՈՒՆԻ

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը սիրային հարաբերությունների մեջ է, բայց դեռևս չի բացահայտում իր ընտրյալի անունը։

Այս մասին հաղորդում է Mirror-ը։

Բրիտանական պարբերականը նշում է, որ հանրահայտ դերասանուհու նոր ընկերոջ մասին շատ քիչ բան է հայտնի։ Աղբյուրները պնդում են, որ նա լավ է վերաբերվում դերասանուհուն։

«Նրանք շատ ընդհանրություններ ունեն։ Նա ողջամիտ, գեղեցիկ տղամարդ է, որը ստիպում է Էնիսթոնին ծիծաղել և ապահով զգալ։ Ջենիֆերը վստահում է նրան»,- հայտնել է դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը։

Հիշեցնենք, որ Էնիսթոնը 2000 թվականին ամուսնացել է դերասան Բրեդ Փիթի հետ, որի հետ ամուսնությունը տևել է հինգ տարի։

2011-2018 թվականներին նա հարաբերություններ է ունեցել դերասան Ջասթին Տուրուի հետ․ 2015-ին ին զույգը գաղտնի ամուսնացել էր, սակայն 3 տարի անց տարաձայնությունների պատճառով բաժանվել էր։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ