Արտաքին 5 տարի առաջ - 15:00 16-02-2021

ԱՀԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ ԵՆ COVID-19 ԾԱԳՄԱՆ 4 ՏԱՐԲԵՐԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, ամփոփելով չինական Ուխան քաղաքում իրականացրած հետազոտությունների արդյունքները, առանձնացրել են SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման 4 հնարավոր տարբերակ: Այդ մասին հաղրդում է «Ինտերֆակս»՝ վկայակոչելով հետազոտական խմբի ռուս ներկայացուցիչ, Սակտ Պետերբուրդի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրերի փոխտնօրեն Վլադիմիր Դեդակովին:

Գիտնականները ենթադրում են, որ վիրուսը կենդանուց մարդուն կարող էր փոխանցվել միջանկյալ տիրոջ միջոցով (այս տարերակն առավել հավանական են համարում), վիրուսի անմիջական փոխանցում կենդանուց մարդուն (հավանական), վիրուսի փոխանցում սառեցրած սննդի միջոցով (քիչ հավանական), արտահոսք լաբորատորիայից (շատ քիչ հավանական):

Դեդակովի խոսքերով՝ SARS-CoV-2 վիրուսի ծագման մյուս տարբերակներն արդեն բացառվել են: Նա հավելել է, որ չինական քաղաք այցելության արդյուքները հետևյալն են. «վիրուսի ծագման տվյալներ չեն ստացվել, սակայն ներկայումս ունենք դեպքերի առավել համարժեք և ադեկվատ ժամանակագրություն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն Չինաստանում հայտաբերել է կորոնավիրուսի 13 շտամ: Հունվարին Ուխան էր այցելել ԱՀԿ-ի փորձագիտական խումբը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայցուցիչները հաղորդել էին, որ վիրուսի՝ կենդանուց մարդուն միջանկյալ տիրոջ միջոցով փոխանցման տարբերակն առավել ընդունելի է չինացի հետազոտողների և միջազգային կազմակերպության առաքելության մասնակիցների կողմից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ