Արտաքին 5 տարի առաջ - 09:50 16-02-2021

ԹՈՒՐՔԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ՂՐԻՄԻ ՎՐԱ ԱՆԿԱՐԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ

Թուրքական Haber7 լրատվական կայքի ընթերցողները գնահատել են վերջերս TGRT հեռուստաալիքի հրապարակած քարտեզը, որում Թուրքիայի կազմում ներառված էին Ռուսաստանի և այլ երկրների տարածքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այսպիսով, քվեարկողներից ոմանք նշել են, որ իրենց դուր են գալիս քարտեզը և ամերիկացի վերլուծաբանների բուն գաղափարը: «Աստված տա, նոր Օսմանյան պետություն ծնվի»,- ասել է օգտատերերից մեկը: Ինչ-որ մեկը գրել է, որ իրենց դուր չի գալիս քարտեզը, քանի որ, իրենց կարծիքով, «Թուրքիայի ազդեցության գոտին կրկնակի մեծ կլինի»:

Մյուս մեկնաբանները քարտեզը համարում են Միացյալ Նահանգների կողմից սադրանք: «Նպատակը պարզ է: ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանին տրամադրել Թուրքիայի դեմ: Դա ակնհայտ է»,- գրել է ընթերցողը:

Ավելի վաղ թուրքական TRT1 հեռուստաալիքը ցույց էր տվել 2050 թ. քարտեզը, որի վրա Թուրքիայի կազմում ընդգրկված էին Ռուսաստանի և այլ երկրների տարածքները: «Միացված» տարածքներից են՝ Ռուսաստանի Ղրիմը և Սևաստոպոլը, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի մարզերը, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան և Հյուսիսային Օսիան:

Ղրիմը խորհուրդ է տվել Թուրքիային չերազել ռուսական տարածքների մասին:

2014 թ. մարտին Ղրիմում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան