Ներքին 5 տարի առաջ - 16:30 12-02-2021

ԱՐՑԱԽԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ

Արցախի Հանրապետությում ռուս խաղաղապահները մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, այդ թվում՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը նշել է, որ մեծ ծավալի շինարարություն արդեն ավարտին են հասցրել։ Օդանավակայանի և դրան հարող տարածքներում բնակվելու համար ավաններ են կառուցում, իսկ օդանավակայանը պատրաստում են գործարկման։

Օդանավակայանից պլանավորված է ռազմականից բացի իրականացնել նաև քաղաքացիական թռիչքներ, հումանիտար նպատակներով օգտագործել. «Որքան հասկանում եմ որոշակի քաղաքական հարցեր կան, որոնք եռակողմ պայմանավորվածության քննարկումների շրջանակներում են: Բայց դրական միտումը ու հիմքը կա, և իմ հույսն այն է, որ առաջիկայում հարցն ամբողջապես կլուծվի»։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը դժվարանում է կոնկրետ ժամկետ ասել օդանավակայանի վերագործարկման համար, բայց վստահեցնում է, որ նախնական ժամկետների վերաբերյալ խոստումներ եղել են նաև ռուսական կողմից։

Եթե օդանավակայանը գործարկվի, ապա Ստեփանակերտից Մոսկվա քաղաքացիական թռիչքներ իրականացնելու հարցը տեխնիկական է, այդ առումով, ըստ Արտակ Բեգլարյանի, հարցեր չեն լինի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի