Ներքին 5 տարի առաջ - 15:30 12-02-2021

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ավագանու արտահերթ նիստում հայտնեց մոտ ապագայում իր գործունեությունն ավագանիում դադարեցնելու մասին:

Նա նշեց, որ որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով, ինչի պատճառով նաև ստիպված է եղել շատ անգամներ բացակայել ավագանու նիստերից:

«Մոտ ապագայում ես, թերևս, այստեղ չեմ լինի: Չեմ կարող ասել, երբ դա տեղի կունենա, բայց առաջիկա նիստերին ես կրկին բացակա կլինեմ, իսկ երբ վերջնական որոշում լինի, կտեղեկանաք, խնդրում եմ խիստ չդատել»,- ասաց Էյրամջյանը՝ հավելելով.

«Ներողություն եմ խնդրում մեր ընտրողներից, եթե ես ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ աշխատանքը, ներողություն եմ խնդրում կիսատ թողած գործերի համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետին, իմ խմբակցությանը և ընդդիմադիր գործընկերներին, որոնց հետ կառուցողական գործակցություն ենք ծավալել»:

Հայկ Մարությանը հստակեցրեց, որ խոսքն այս պահին հեռանալու մասին չէ, և առողջություն մաղթեց Սուրեն Էյրամջյանին

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են