Ներքին 5 տարի առաջ - 13:20 12-02-2021

ՓԵՏՐՎԱՐԻ 11-12-Ը ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 75 ԴԵՊՔ

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների համաձայն` փետրվարի 11- 12-ը Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի մաքսանենգության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և պետական դավաճանության՝ 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան