Արտաքին 5 տարի առաջ - 16:27 08-02-2021

ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Ախալքալաք քաղաքում փետրվարի 10-ին հերթական բողոքի ակցիան է անցկացվելու: Ցույցի կազմակերպիչները Ախալքալաքի մի խումբ երիտասարդներ են, որոնք այս անգամ ևս Վրաստանի կառավարությունից պահանջելու են բացել երկրի սահմանները:

«Բողոքի ակցիայի հիմնական պահանջը Վրաստանի սահմանների բացումն է հարևանների, մասնավորապես Ռուսաստանի և Հայաստանի հետ, ինչպես նաև բողոքելու ենք ապրանքների թանկացման դեմ: Կառավարությունը մեզ խոսք տվեց, որ սուբսիդավորելու է ալյուրը և այլ պարենային ապրանքներ, որպեսզի դրանք չթանկանան, սակայն այժմ էական թանկացումներ կան այս առումով: Փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու ենք Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց և մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու», — ասել է ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը:

Հիշեցնենք, որ Ախալքալքում արդեն 2 անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ սահմանված սահմանափակումների: Ակցիայի մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջել են բացել Հայաստանի և Ռուսաստանի հետ ցամաքային սահմանները:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան